ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ

«Բնակարաններ երիտասարդներին» սոցիալական բնակարանաշինության ծրագիրը «Համահայկական կոնգրես» բարեգործական կազմակերպության նախագիծն է։ Ծրագրի նպատակն է հնարավորություն ընձեռել երիտասարդներին ձեռք բերելու սեփական բնակարան ամսական մարման հնարավորությամբ՝ առանց տոկոսների ու հավելյալ վճարների։

Բնակարան ամրագրելու համար անհրաժեշտ է միայն վճարել հողատարածքի համար (3,3 մլն դրամ), իսկ կառուցապատման գումարը (6 մլն դրամ) վճարվում է ամսական 150․000 դրամի չափով` 40 ամսվա ընթացքում։

«Ձորաղբյուր էկոավանում» երիտասարդների համար կառուցվելու ն կանադական տեխնոլոգիայով քոթեջներ։

Ծրագրի համակարգող – «Համահայկական կոնգրես» բարեգործական ՀԿ

Կառուցապատող — «Վեստ Հաուս» շինարարական ՍՊԸ

Ծրագրի շահառուները — 18-35 տարեկան անձինք

Ծրագրի դրամաշնորհ – 240․000 ԱՄՆ դոլար


Յուրաքանչյուր ընտանիքին հատկացվում է․

Հողատարածքի մակերես — 220 քմ (10.5մ x 21մ)

Կառուցապատման մակերես — 29,9 քմ (6,09մ x 4,9մ)

Լոֆթի մակերես — 13,2 քմ (2,7մ x 4,9մ)

Էկոքոթեջը հնարավոր է հետագայում կրկնակի ընդլայնել նույն ամսական վճարման հնարավորությամբ։


ԹԱՂԱՄԱՍԻ ԵՎ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԻ ՄԱՍԻՆ

Թաղամաս – Ընդհանուր օգտագործման տարածքներով, զարգացող ենթակառույցներով գոտի, որի հիմքում դրված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները:

Տեղակայում – Ձորաղբյուր, Երևանից  հեռավորությունը՝ 7 կմ, Երևանի կենտրոնից հեռավորություն՝ 14 կմ

Ճանապարհը – Ամբողջությամբ ասֆալտապատ

Կոմունիկացիաներ 2022 թ․-ին – էլեկտրականություն, ջուր, գազ (թաղամասում), տրանսպորտ

Միջավայր – Հողատարածքը գտնվում է էկոլոգիապես մաքուր միջավայրում՝ որակյալ օդով, գեղեցիկ տեսարանով և գյուղական կենցաղից հեռու տարածքում․ տիպիկ արևմտյան արվարձանային ավան։