ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

«Համահայկական կոնգրես» բարեգործական կոնսորցիումի նախաձեռնությամբ Հայաստանում և Սփյուռքում կառուցվելու են ԷԿՈԱՎԱՆՆԵՐ` արվարձանային նորարարական կենցաղային-բնակելի թաղամասեր։

2023-24 թվականներին Հայաստանի տարբեր բնակավայրերում նախատեսվում ենք կառուցվելու թվով 1000 բնակարան, որոնցից 500-ը որպես սոցիալական բնակարաններ։ Ընդհանուր առմամբ հատկացվելու է շուրջ 2,5 միլիարդ ՀՀ դրամի չափով դրամաշնորհ։

Էկոավաններ զարգացման ի ռազմավարության հիմքում դրված է լինելու ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակները

ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆ

Էկոավանում շինությունները կառուցվում են կանադական տեխնոլոգիայով (SIP վահանակներ, կարկասային կոնստրուկցիա)։ Նմանատիպ տեխնոլոգիայով է կառուցվում աշխարհում առանձնատների բացարձակ մեծամասնությունը.

Կանադա — 97%

ԱՄՆ — 95%

Ֆինլանդիա — 63%

Գերմանիա — 55%

17,4 սմ հաստությամբ վահանակները կազմված են՝

ՓԱՅՏԱՏԱՇԵՂԱՅԻՆ ՍԱԼԵՐ (OSB-3) — 12 մմ * 2

ՊԵՆՈՊՈԼԻՍՏԵՐՈԼ (15 խտությամբ) — 150 մմ

ԷՆԵՐԳԱԽՆԱՅՈՂՈՒԹՅՈՒՆ

SIP վահանակներով կառուցվում է թերմոս-տուն՝ էներգաարդյունավետության ամենաբարձր` A ցուցանիշով։ Ընդամենը 17,4 սմ հաստությամբ պատի էներգախնայողությունը հավասար է 2,7 մետրանոց աղյուսե պատի նույն ցուցանիշին։

Հարավային բևեռում ամերիկյան արկտիկական կայանը կառուցվել է SIP վահանակներով։ Հարավային բևեռում ջերմաստիճանը կարող է նվազել մինչև մինուս 60-70  աստիճան։

ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՐԿԱՐԱԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Կանադական տեխնոլոգիայով տան ամրությունն ապահովում է փայտե կարկասը (100*150մմ, 75*150մմ, 50*150մմ), որը համակցվում է վահանակների հետ՝ ապահովելով առավելագույն ամրություն։ Այս կոնստրուկցիայով կառուցվող տունը դիմանում է մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժի։  Ստանդարտներին համապատասխան կառուցված տան շահագործման ժամանակահատվածն 100 տարի ու ավելին է։

Տունը հանձնվում է արտաքինից ավարտուն (երեսպատում, պատուհաններ, արտաքին դուռ տեղադրված), իսկ ներքինից՝ պատերը OSB-ով, անցկացված կոմունիկացիաներով, հարթեցված հատակով,  (առանց վերջնական վերանորոգման)։

ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ

74 ՔՄ - 13․320․000 ԴՐԱՄ

84 ՔՄ - 15․120․000 ԴՐԱՄ

85 ՔՄ - 15․300․000 ԴՐԱՄ

88 ՔՄ - 15․840․000 ԴՐԱՄ

95 ՔՄ - 17․100․000 ԴՐԱՄ

96 ՔՄ - 17․280․000 ԴՐԱՄ

99 ՔՄ - 17․820․000 ՔՄ

100 ՔՄ - 18․000․000 ԴՐԱՄ

105 ՔՄ - 18․900․000 ԴՐԱՄ

110 ՔՄ - 19․800․000 ԴՐՍՄ