ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ

Էկոավանը հատուկ համակեցություն է, որ միտված է ապահովելու բնակիչների բարեկեցությունը՝ բազային ենթակառույցների ու համակարգերի ձևավորմամբ։

«Էկոավանների կառուցապատման ծրագրի» 3 ռազմավարական նպատակներից մեկն է սոցիալական բարեկեցության ապահովումը՝ հիմնվելով ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիմնադրույթների վրա․

  • Բարեկեցություն,
  • Պարենային ապահովություն,
  • Կայուն տնտեսական աճ,
  • Անհավասարության կրճատում։

ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ․ էկոավանում աղքատությունը, որպես սոցիալական չարիք, բացառված է լինելու։ Աղքատության սպառնալիքի տակ հայտնվող բնակիչները հնարավորություն են ստանալու հատուկ պայմաններով ներգրավվելու էկոավանի բիզնես նախաձեռնությունների մեջ՝ ապահովելով սեփական ընտանիքի բազային բարեկեցությունը։ Բնակիչները կարող են դառնալ սոցիալական բիզնես նախաձեռնությունների հիմնադիրներ, գործընկերներ կամ ներդրողներ։

ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ․ Էկոավանում կառուցվելու են գյուղատնտեսական ենթակառույցներ (այգի, ֆերմա, ջերմոց և այլն), որոնք ապահովելու են բնակիչների համար որակյալ էկոսնունդ՝ զերծ քիմիական հավելումներից և մոդիֆիկացումից։ Էկոավանի վերջնանպատակն է հասնելու թաղամասի բնակիչների բազային ինքնաբավությանը։

ԿԱՅՈՒՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ․ Էկոավանի ենթակառույցների արտադրանքները կարող են դուրս բերվել նաև հանրապետական և միջազգային շուկա, ինչն ապահովելու է էկոավանի կայուն տնտեսական զարգացումը, ինչպես նաև ապահովելու է բնակիչների համար արժանապատիվ աշխատանքի հնարավորություններ՝ մշտական առաջխաղացման հնարավորությամբ։

ԱՆՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԿՐՃԱՏՈՒՄ․ Էկոավանի զարգացման հիմքում դրված է նաև էգալիտարիզմի գաղափարը՝ հիմնվելով այն իրողության վրա, որ անհավասարությունը առաջացնում է սոցիալական լարվածությունը, արդյունքում՝ զանցանքներ։ Էկոավանի առանցքային կարգավորումները միտված են ապահովելու բնակիչների համար հավասար բազային հնարավորություններ։

ՄԱՔՈՒՐ, ԱՆՎՏԱՆԳ, ՍՄԱՐԹ ՄԻՋԱՎԱՅՐ

ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅՈՒՆ