ՄԱՔՈՒՐ, ԱՆՎՏԱՆԳ, ՍՄԱՐԹ ՄԻՋԱՎԱՅՐ

Էկոավանի հիմնական առավելությունը բացառիկ միջավայրն է, որը միտված է ապահովելու  էկոլոգիապես մաքուր, անվտանգ և նորարարական պայմաններ էկոավանի բնակիչների համար։ Այս հրամայականները «Էկոավանների կառուցապատման ծրագրի» 3 ռազմավարական նպատակներից մեկն է, որը հիմնվում է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիմնադրույթների վրա․

  • Մաքուր ջուր և էկոլոգիա,
  • Մատչելի և ժամանակակից էներգիա,
  • Որակյալ կրթություն,
  • Կայուն էկոհամակարգեր։

ՄԱՔՈՒՐ ՋՈՒՐ ԵՎ ԷԿՈԼՈԳԻԱ․  Էկոավանի գործառնության կարևորագույն պայմանը մաքուր ջրի առկայություն է՝ առկա ջրագծային ցանցի և այլընտրանքային նորարարական ջրամատակարարման տարբերակների ներդրմամբ։ Մաքուր ջրի ապահովման համար էկոավանն ապահովելու է նաև պատշաճ սանիտարական պայմանների առկայությունը։

ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԷՆԵՐԳԻԱ․ Էկոավանի էլեկտրաէներգիայի և գազամատակարարման ցանցը գործելու է օպտիմիզացված ձևաչափով, տների ջեռուցման և տաք ջրի համար ապահովման կառուցվելու է ընդհանուր կաթսայատուն։ Էկոավանը զարգացնելու է նաև Կանաչ էներգիայի նախագծերը (արևի, քամու և այլ վերականգնվող էներգիայի տարբերակներ)։

ՈՐԱԿՅԱԼ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ․ Սմարթ միջավայրի ապահովման կարևորագույն նախադրյալը կրթվածության բարձր մակարդակի ապահովումն է։ Էկոավանում գործելու է հատուկ կրթակարգով նախակրթարան և վարժարան, որ սաներին ընձեռելու է ինքնաիրացման բացառիկ հնարավորություն։ Էկոավանն ունենալու է գիտելիքների, հմտությունների և ունակությունների շարունակական զարգացման հատուկ կենտրոններ։

ԿԱՅՈՒՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ․ Էկոավանը հիմնվում է միջավայրի էկոհամակարգի պահպանման և զարգացման հրամայականի վրա։ Միջավայրի ուրբանիզացումն իրականացվելու է էկոլոգիական միջավայրին առավելագույն համահունչությամբ։

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲԱՐԵԿԵՑՈՒԹՅՈՒՆ

 ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅՈՒՆ