ԱՄՐԱԳՐՈՒՄՆԵՐ
«Էկոավանների կառուցապատման ծրագրին» մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտը։ Հայտի հիմքով Ձեզ կզանգարեն գրասենյակում հանդիպելու և ծրագրի մանրամասնություններին ծանոթանալու համար։
Ծրագրին Ձեր մասնակցությունը կհամարվի պաշտոնապես հաստատված պայմանագրի ստորագրումից հետո։
Քայլերի հաջորդականությունը հետևյալն է։
ՔԱՅԼ 1․ Պայմանագրի ստորագրումից հետո անհրաժեշտ է վճարել հողատարածքի արժեքը․ գործարքը վավերացվում է նոտարով և հողատարածքի Ձեր մասնաբաժինը գրանցվում է կադաստրում։
Հողի արժեքը (1 քմ — 19․000 դրամ)․
- 250 քմ — 4․750․000 դրամ
- 500 քմ — 9․500․000 դրամ
- 750 քմ — 14․250․000 դրամ
- 1000 քմ — 19․000․000 դրամ
ՔԱՅԼ 2․ Որոշում եք Ձեր ապագա տան նախագծային մանրամասնությունները, կազմվում է նախագիծը ու ողջ փաստաթղթային փաթեթ՝ շինարարության մեկնարկի համար։ Այդ թվում տրամադրվում է հիփոթեքի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Շինության արժեքը․
- 249․000 դրամ/քմ (արտաքին պատեր, երեսպատում, արտաքին դուռ, պատուհաններ)
- 299․000 դրամ/քմ – (միջնորմեր, էլեկտրականություն, ջուր, կոյուղի, հարթ պատեր ու հատակ)
ՔԱՅԼ 3․ Մեկնարկում են շինարարական աշխատանքները, որոնք ընթանում են երեք փուլով։ Շինարարության ավարտից հետո տունը հանձնվում է շահագործման, սեփականատիրոջն են փոխանցում տան փաստաթղթային փաթեթը։