ԶԱՐԳԱՑՈՒՄ ԵՎ ԻՆՔՆԱԲԱՎՈՒԹՅՈՒՆ
Էկոավանի կառուցման հիմքում մարդկային համակեցության կատարելագործման տեսլականը, որի համար անհրաժեշտ համապատասխան մեթոդներ, հաստատություններ, ենթակառույցներ։ Զարգացումն ու ինքնաբավությունը «Էկոավանների կառուցապատման ծրագրի» 3 ռազմավարական նպատակներից է, որը հիմնված է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների հիմնադրույթների վրա․
- Նորարության և ենթակառույցներ,
- Անվտանգ բնակավայր,
- Արտադրության մոդելներ,
- Համագործացություն։
ՆՈՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՅՑՆԵՐ․ Ցանկացած համակարգի զարգացման հիմքում դրված է նորարարությունը։ Էկոավանում ստեղծվելու են այնպիսի ենթակառույցներ և հաստատություններ, որոնք աջակցելու են մարդկային և հանրային ներուժի առաջխաղացմանը։
ԱՆՎՏԱՆԳ ԲՆԱԿԱՎԱՅՐ․ Էկոավանի կարևագույն առավելություններից մեկն անվտանգության հատուկ համակարգի ներդրումն է, որը երաշխավորում է միջավայրի, տան և բնակիչների ապահովությունը։ Անվտանգությունը բաղադրիչներից է նաև էկոավանում կառուցվելիք ապաստարանը, որի կարևորությունն ակներև է դառնում ֆորս-մաժորային իրավիճակներում։
ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐ․ Էկոավանն ունենալու է բնակիչների ընդհանուր թվաքանակի վրա հիմնվող նվազագույն սպառողական զամբյուղի ծավալներին համահունչ արտադրություն, որն ապահովելու է Էկոավանի բազային ինքնաբավությունը։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ․ Նախաձեռնությունների մշակման և իրականացման գործում էկոավանը բաց է և պատրաստակամ է համագործակցության, ինչպես անհատների, կազմակերպության, այնպես էլ պետական ու միջազգային կառույցների հետ։